Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան համաձայն չէ ԱՄՆ ներգաղթը կասեցնելու որոշման հետ․ Մեյ


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, 27-ը հունվարի, 2017թ․

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, 27-ը հունվարի, 2017թ․

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Բրիտանիան համաձայն չէ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետ՝ ԱՄՆ ներգաղթը կասեցնելու վերաբերյալ:

«Մենք համաձայն չենք այսպիսի մոտեցման հետ, և սա այն որոշումը չէ, որը մենք կընդունեինք: Մենք ուսումնասիրում ենք այս որոշումը՝ հասկանալու ինչ նշանակություն այն ունի, որոնք են դրա իրավական հետևանքները և հատկապես, թե ինչ ազդեցություն այն կարող է ունենալ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների վրա», - Թերեզա Մեյի խոսնակի հայտարարությունն է մեջբերում «Ռոյթերզը»:

Ավելի վաղ, Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո, Թերեզա Մեյը ավելի չեզոք հայտարարություն էր արել՝ նշելով, որ Վաշինգտոնն է պատասխանատու փախստականների վերաբերյալ իր վարած քաղաքականության համար: Այս հայտարարության համար Մեյը քննադատության ենթարկվեց իր իսկ կուսակիցների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG