Մատչելիության հղումներ

Արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հրապարակված եղանակի կանխատեսման համաձայն, հունվարի 28-29-ը, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում, 30-31-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 28-29-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 29-31-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 28-29-ը, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն: Հունվարի 30-31-ը սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG