Մատչելիության հղումներ

Փակվել են Վայք - Ջերմուկ ավտոճանապարհը և Սարավանի լեռնանցքը


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին` ժամը 06:00-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Վայք - Ջերմուկ ավտոճանապարհը և Սարավանի լեռնանցքը:

Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են նաև Վարդենյաց լեռնանցքը, Բերդ - Ճամբարակ և Ջրաբեր - Ֆանտան ճանապարհները:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG