Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ում անցկացված հանդիպմանը քննարկվել է ընտրությունների տեսանկարահանման հարցը


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ այսօր հերթական հանդիպումն է անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

ԿԸՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա է եղել նաև 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի նախագահ Համլետ Աբրահամյանը: Վերջինիս կողմից ներկայացվել է տեղեկատվություն` ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը տեսանկարահանող, հատուկ ստեղծված կայքի միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակում իրականացնող մասնագիտացված կազմակերպության` մրցութային կարգով անցկացված ընտրության վերաբերյալ. պարզաբանվել են գործընթացի հետ կապված առանձին գործառույթներ և հանգամանքներ:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ընտրական գործընթացներին առնչվող առանձին այլ իրավակարգավորումներ:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ ներկայացված տեսակետները և մոտեցումներն իրենց արտահայտումը կստանան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG