Մատչելիության հղումներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները:

Գյումրի-Երևան հատվածի 39-րդ (Լանջիկ), Վարդենյաց լեռնանցքի 25-35-րդ կմ-երին և Երևան-Գեղարդ Հ-3 հատվածի, Տիգրանաշենի ոլորաններում, Վաղարշապատում, Բաղրամյանում, Արմավիրում, Գյումրի-Բավրա և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ, Գյումրի-Երևան հատվածի 39-րդ (Լանջիկ) կմ-երին, Դիլիջանի ոլորաններում ավտոճանապարհներն դժվարանցանելի են:

Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ Մարտունի, Վարդենիս քաղաքներում, Տավուշի (բացի Նոյեմբերյան քաղաքից), Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Լոռու և Սյունիքի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Չայնիի ոլորաններում, Շիրակի մարզի Մարմարաշեն, Արթիկ, Մարալիկ քաղաքներում բուք է:

Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Կապան, Մեղրի, Գորիս քաղաքներում և Գյումրի-Երևան ավտոճանապարհի 39-րդ կմ-ին (Լանջիկ) առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG