Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարն ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարին


ՀՀ զինված ուժերի 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվում ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հունվարի 27-ին գեներալ-մայոր Լի Թաֆանելիին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել «Նահանգային գործընկերություն» ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև շուրջ մեկուկես տասնամյակի պատմություն ունեցող համագործակցությունը: Կողմերն անդրադարձել են համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին և պատրաստակամություն հայտնել առավել խորացնել ու զարգացնել փոխգործակցությունը:

Գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 28-ին կայցելի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին և կմասնակցի ՀՀ ԶՈՒ 25-ամյակին նվիրված միջոցառումներին:

Պատվիրակությանը կընդունի նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG