Մատչելիության հղումներ

Դատախազությունը միլիոնավոր դրամների չարաշահումներ է բացահայտել Երևանի թիվ 1 տուն ինտերնատում


ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում
ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում

Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011-2016 թվականների ընթացքում նշված կազմակերպության պաշտոնատար անձի (անձանց) կողմից ՊՈԱԿ-ի հաստիքային միավորների վրա հաստիքների համալրման անհրաժեշտության բացակայության պայմաններում հրամանագրվել են հիմնական աշխատողներ, պահվել է ՊՈԱԿ-ների միասնական հաստիքացուցակներով չնախատեսված մեկ հաստիքային միավոր, և նշված հաստիքները զբաղեցրած անձինք շուրջ 3 միլիոն 687 հազար դրամ վարձատրություն են ստացել պետական բյուջեից: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը:

Ըստ հաղորդագրության՝ ՊՈԱԿ-ի հաշվառումից չեն հանվել մահացած, հիվանդանոց տեղափոխված կամ ընտանիք վերադարձած խնամյալները, անօթևանների ընդունումը և դուրսգրումը չի արտացոլվել ճաշացուցակներում, ինչը հանգեցրել է սննդամթերքի ծախսի՝ պետբյուջեից 8 միլիոն 471 հազար 200 դրամ ավելի ֆինանսավորման:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG