Մատչելիության հղումներ

Գերմանական NTV հեռուստաընկերության փոխանցմամբ, վաղը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ըստ աղբյուրի, զրույցի հիմնական թեման Թրամփի քաղաքական կուրսն է Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ։

Հիշեցնենք, պաշտոնը ստանձնելուց օրեր առաջ Թրամփը գերմանական Bild և բրիտանական The Times թերթերին տված հարցազրույցում քննադատել էր Մերկելին, մասնավորապես, փախստականների հարցում նրա դիրքորոշման համար, ինչին Գերմանիայի կանցլերը բավական կտրուկ էր արձագանքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG