Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին Վրաստանի ավտոճանապարհներին առատ տեղումներ և բուք է սպասվում


Վրաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Վրաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ շարունակվող ձյան առատ տեղումների պատճառով, այսօր ժամը 10-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

«Ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս Վրաստանի ավտոճանապարհներին ձյան առատ տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև բուք և ցածր ջերմաստիճան: Ուստի, վարորդներին խորհուրդ ենք տալիս առաջիկայում խուսափել նշված ճանապարհով երթևեկելուց», - ասված է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG