Մատչելիության հղումներ

HP-ն հետ է կանչում 101,000 լապթոփների «հրավտանգ» մարտկոցներ


HP-ն հետ է կանչում ընկերության արտադրած լապթոփների տարբեր մոդելներում օգտագործվող շուրջ 101,000 լիթիումային-իոնային մարտկոցներ, որոնք, ըստ ամերիկյան Սպառողական ապրանքների անվտանգության հանձնաժողովի, կարող են տաքանալ՝ «ներկայացնելով հրդեհի և այրվածքների վտանգ»:

Հրավտանգ մարտկոցները տեղադրված են 2013-ի մարտից 2016-ի հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում արտադրված HP ProBook, HP ENVY, Compaq Presario, և HP Pavilion լապթոփներում:

HP-ն հատուկ կայք է ստեղծել, որտեղ կարելի է ստուգել՝ արդյո՞ք կոնկրետ լապթոփում տեղադրված մարտկոցը հրդեհի վտանգ է ներկայացնում, թե ոչ և անվճար ստանալ նոր մարտկոց:

CNET-ի հետ զրույցում HP ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ վերոհիշյալ ժամանակաշրջանում արտադրված լապթոփների 1 տոկոսից էլ պակասն է նման վտանգ ներկայացնում:

XS
SM
MD
LG