Մատչելիության հղումներ

Ազատամուտն ընդգրկվեց հարկերից ազատվող սահմանամերձ համայնքների ցանկում


Տավուշի մարզ, Ազատամուտ գյուղ

Տավուշի մարզ, Ազատամուտ գյուղ

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ գյուղն ընդգրկելով սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում: Արդյունքում, ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, ակնկալվում է բարելավել Ազատամուտ համայնքի ընտանիքների կենսապայմանները:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ Ազատամուտ համայնքը կներառվի այն սահմանամերձ համայնքների ցանկում, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից:

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով հարցին, հանձնարարել է կառավարության աշխատակազմին քննարկել միջգերատեսչական հանձնաժողով կամ համակարգող խորհուրդ ստեղծելու հնարավորությունը՝ սահմանամերձ համայնքների խնդիրները, հարցերը հավաքագրելու և դրանց լուծումները ներկայացնելու նպատակով։

«Գույքագրենք, թե ինչ հարցեր ենք ուզում լուծել, դա ինչ էֆեկտ կարող է տալ, որպեսզի հստակ ծրագիր մշակենք», - ասել է վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG