Մատչելիության հղումներ

Միջգերատեսչական հանձնաժողով՝ 2018-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման համար


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել 2018 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոն պետությունների ու կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին:

Հանձնաժողովը, որի նախագահը վարչապետ Կարեն Կարապետյանն է, փոխնախագահը՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, եռամսյա պարբերականությամբ Հայաստանի նախագահին կզեկուցի գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների ընթացքի մասին։

Հիշեցնենք՝ երեկ Փարիզում կայացել է Հայաստանի արտգործնախարարի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG