Մատչելիության հղումներ

Թրամփը ստորագրեց Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու հրամանագիրը


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հավատարիմ մնալով նախընտրական խոստումին, այսօր հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մասին: Սպիտակ տան ղեկավարը, ինչպես և նախկինում, հիմա էլ պնդում է, որ շինարարության համար ի վերջո վճարելու է Մեքսիկան:

«Մեքսիկան ամբողջությամբ, 100 տոկոսով փոխհատուցելու է կառուցման համար ծախսված գումարը: Մենք բավական արագ կսկսենք բանակցությունները, ասում եմ ձեզ` նրանք վճարելու են: Գուցե դա լինի ինչ-որ բարդ սխեմայով, սակայն, հավատացեք, այն, ինչ ես անում եմ, բխում է Միացյալ Նահանգների շահերից», - ժամեր առաջ ABC News-ին տված հարցազրույցում պնդել է նորընտիր նախագահը:

Միլիարդատեր նախագահը ասել է, թե պատը կնպաստի նաև Մեքսիկայի զարգացմանը: Ավելի վաղ այդ երկրի իշխանությունները հայտարարել էին, թե չեն պատրաստվում որևէ կերպ վճարել Դոնալդ Թրամփի այս նախաձեռնության համար:

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին արդեն Մեքսիկայի նախագահը կժամանի Վաշինգտոն` նաև այս հարցը քննարկելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG