Մատչելիության հղումներ

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Արարատի, Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Հրազդանի, Եղեգնաձորի, Վայքի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Բերդ - Ճամբարակ ճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը փակ է սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով:

Մեղրու ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մ:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG