Մատչելիության հղումներ

Բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին՝ բեկորային վնասվածքներով


Քննչական կոմիտեի շենքը, արխիվ

Քննչական կոմիտեի շենքը, արխիվ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ռազմիկ Ֆառաշյանի մահվան դեպքի առթիվ։

«2017 թվականի հունվարի 25-ին Դավթաշեն 2-րդ թաղամասի 39-րդ շենքի բնակչից ահազանգ է ստացվել առ այն, որ հարևան բնակարանի ապակիները կոտրված են, իսկ հարևանն ընկած է գետնին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Բնակարանի փակ տնտեսական պատշգամբում հայտնաբերվել է նույն տան բնակիչ Ռազմիկ Ռուբենի Ֆառաշյանի դին` բազմաթիվ բեկորային մարմնական վնասվածքներով:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Այսօր ավելի վաղ փրկարարական ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Դավթաշենի 2-րդ թաղամասի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG