Մատչելիության հղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել մամուլի ազատության մասին: Ուկրաինացի պատգամավոր Վլադիմիր Արևիի հեղինակած փաստաթուղթը անդրադառնում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մամուլի ազատության սահմանափակումներին: Բանաձևում նշվում է, որ 2015 թվականի հունվարի սկզբներից ի վեր ԵԽ-ի անդամ երկրներում սպանվել է 16 լրագրող:

ԵԽԽՎ-ն առանձնահատուկ մտահոգություն է հայտնում Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ: Այս երկրում հարյուրավոր լրագրողներ մեղադրվում են ահաբեկիչների հետ առնչություն ունենալու մեջ:

Փաստաթուղթում անդրադարձ կա նաև Ադրբեջանին, որտեղ ըստ բանաձևի, նույնպես վատթարացել է մամուլի ազատության վիճակը, խոստացվել են հետապնդումները լրագրողների և բլոգերների նկատմամբ: Այդ կապակցությամբ ԵԽԽՎ-ն ադրբեջանական իշխանություններին կոչ է անում դադարեցնել քրեական հետապնդումները լրագրողների, անկախ լրատվամիջոցների, այդ թվում` «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոյի նկատմամբ և թույլ տալ խմբագրությանը գործել Բաքվում:

Բանաձևի հեղինակը փաստաթղթում ափսոսանք է հայտնում, որ «մամուլի ազատությունը բացակայում է նաև Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Մերձդնեստրում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG