Մատչելիության հղումներ

Թերեզա Մեյը խոստանում է հրապարակել «բրեքսիթի» պլանը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ կառավարությունը կհրապարակի Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու պլանի վերաբերյալ «սպիտակ գրքի» վերջնական տարբերակը:

Անցյալ շաբաթ Մեյը «բրեքսիթի» վերաբերյալ ծրագրային ելույթ էր ունեցել Լոնդոնում, ըստ էության ներկայացնելով Եվրամիությունից մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ բրիտանական կառավարության քայլերը:

Վարչապետ Մեյը շեշտել էր, որ եվրոպացի գործընկերների հետ փորձելու է հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա պահել, սակայն մինևնույն ժամանակ նա ցանկանում է երկիրը ավելի ակտիվ տեսնել համաշխարհային տնտեսական դաշտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG