Մատչելիության հղումներ

Գերմանացի և բելգիացի զինվորականների առաջին խմբերը ժամանեցին Լիտվա


Գերմանացի զինվորականները՝ Վիլնյուսի օդանավակայանում, 24-ը հունվարի, 2017թ.

Լիտվա են ժամանել գերմանացի և բելգիացի զինվորականների առաջին խմբերը, որոնք պետք է ծառայեն ՆԱՏՕ-ի միջազգային գումարտակում՝ բաղկացած շուրջ 1200 զինծառայողից։

Փետրվարի վերջին երկիր կժամանի ևս 450 զինծառայող, ռազմական տեխնիկա և հրետանի։

2016 թվականի հուլիսին` Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, դաշինքի անդամ երկրները պայմանավորվել են Լեհաստանում և Բալթյան երկրներում զորք տեղակայել։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ դա պատասխան է՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելքի անջատականներին աջակցելուն և Ղրիմը բռնակցելուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG