Մատչելիության հղումներ

Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում


Հայաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Աղվան Հովսեփյանը երեկ հրամաններ է ստորագրել կադրային նշանակումների վերաբերյալ։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ արդարադատության փոխգնդապետ Վարդան Ավագյանը նշանակվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։ Վերջինիս փոխարեն մարզային վարչության պետ է նշանակվել Կամո Սահակյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից։

Մեկ այլ հրամանի համաձայն՝ աշխատանքից ազատվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետ Վահագն Ջիվանյանը՝ սեփական դիմումի համաձայն։ Բաժնի պետ է նշանակվել Արտակ Պետրոսյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG