Մատչելիության հղումներ

Կոսովոյի վարչապետը մեղադրանքներ է հնչեցրել պաշտոնական Բելգրադի հասցեին


Կոսովոյի վարչապետ Իսա Մուստաֆա, արխիվ

Կոսովոյի վարչապետ Իսա Մուստաֆա, արխիվ

Մինչ Բրյուսելը փորձում է մեղմել բալկանյան երկրների միջև առկա տարաձայնությունները, Կոսովոյի վարչապետը Սերբիային մեղադրել է տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ:

Կոսովոյի կառավարության ղեկավար Իսա Մուստաֆան այսօր հայտարարել է, թե վերջին շրջանում Սերբիան պարբերաբար փորձում է ապակայունացնել իրավիճակը Կոսովոյում: Այդ հայտարարությունը հնչել է Բրյուսելում՝ Կոսովոյի և Սերբիայի նախագահների մասնակցությամբ բանակցությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ:

Բելգրադի և Պրիշտինայի հարաբերությունները կտրուկ սրվեցին հունվարի սկզբներին, երբ պաշտոնական Բելգրադը փորձեց վերականգնել երկաթուղային կապը Սերբիայի և Կոսովոյի հյուսիսում գտնվող՝ առավելապես սերբերով բնակեցված Կոսովսկա Միտրովիցա քաղաքի միջև: Առաջին գնացքը նկարազարդվել էր «Կոսովոն Սերբիայի տարածքն է» մակագրություններով` արված աշխարհի 21 լեզուներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG