Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը թույլ չի տալու Չինաստանին տարածքներ զավթել Հարավչինական ծովում արհեստական կղզիներ կառուցելու միջոցով


Ենթադրաբար լուսանկարում երևում են Հարավչինական ծովի վիճարկվող ջրերում Չինաստանի կողմից կառուցվող արհեստական կղզիները, 11-ը մայիսի, 2015թ․

Սպիտակ տունը զգուշացրել է, որ թույլ չի տալու Չինաստանին տարածքներ զավթել միջազգային ջրերում՝ խութերի վրա կղզիներ կառուցելու և դրանք ռազմական նպատակներով օգտագործելու միջոցով:

Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը հունվարի 23-ին վերահաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչախմբում պետքարտուղարի պաշտոնին հավակնող Ռեքս Թիլերսոնի՝ մեկ ամիս առաջ արած հայտարարությունն այն մասին, որ Չինաստանի չպետք է թույլ տալ օգտագործել Հարավչինական ծովի վիճարկվող ջրերում իր կառուցած արհեստական կղզիները:

«Այդ տարածքները գտնվում են միջազգային ջրերում, դրանք Չինաստանի մաս չեն կազմում, և այո՛, մենք պաշտպանելու ենք միջազգային ջրերը մեկ երկրի կողմից գրավվելու սպառնալիքից», - մանրամասնել է Սփայսերը:

Ավելի վաղ Թիլերսոնը հայտարարել էր․ - «Մենք Չինաստանին հստակ ազդանշան ենք հղելու, որ այդ կղզիաշինությունը պետք է դադարեցվի, իսկ մուտքը արդեն կառուցված կղզիներ չի թույլատրվելու»:

Ի պատասխան Չինաստանը հայտարարել է, որ իր «կղզիաշինությունը» դադարեցնելու համար Միացյալ Նահանգները ստիպված է լինելու «պատերազմ սկսել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG