Մատչելիության հղումներ

«Համախմբում» կուսակցությունը հայտարարում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանն ու նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը չեն հանդիպել։

«Մամուլի որոշ միջոցներ ուղղորդված կեղծ տեղեկատվություն էին տարածել, թե, իբր, տեղի է ունեցել Ծառուկյան-Օսկանյան հանդիպումը, որի ընթացքում էլ բացառվել է հնարավոր համագործակցությունը: Պաշտոնապես հերքում եմ. Ծառուկյան-Օսկանյան հանդիպում տեղի չի ունեցել, հետևաբար որևէ հարց չի քննարկվել: Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա դրա համար պաշտոնական հանդիպման կամ պաշտոնական բանակցությունների անհրաժեշտություն չկա», - ասված է կուսակցության մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրությունում:

Ըստ հայտարարության, «Համախմբում»-ի վարչության մի շարք անդամներ Ծառուկյանի հետ ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, բարձր են գնահատում համատեղ անցած ճանապարհը և տարբերում են համագործակցություն, հարգանք և ցուցակ հասկացությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG