Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը կարծիք է հայտնել, որ Եվրամիության տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ անարդյունավետ են, և պաշտոնական Մոսկվայի հետ երկխոսելու կոչ է արել:
Ֆիյոնը նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների նոր ղեկավարությունը՝ Դոնալդ Թրամփի նախագահությամբ, կկարողանա ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ: «Մենք պետք է փնտրենք բանակցելու այլ ճանապարհ», - Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ֆիյոնը: