Մատչելիության հղումներ

Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունները՝ առայժմ առանց առաջընթացի


Ղազախստան - Սիրիայի խաղաղության բանակցությունները Աստանայում, 23-ը հունվարի, 2017թ․

Ղազախստան - Սիրիայի խաղաղության բանակցությունները Աստանայում, 23-ը հունվարի, 2017թ․

Աստանայում մեկնարկած Սիրիայի խաղաղության բանակցություններում երեկ որևէ առաջընթաց չգրանցվեց:

Հանդիպմանը ներկա էին Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունները, որոնց միջև, այդուհանդերձ, ուղղակի շփումներ չեղան:

Ընդդիմության ներկայացուցչի խոսքով՝ բանակցություններից հետո ընդդիմադիրները հանդիպել են ռուսական և թուրքական պատվիրակություններին՝ ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միստուրայի ներկայությամբ, քննարկելու հրադադարի մանրամասները:

Ռուսական կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի խոսքով՝ «կրքերը բավական բորբոքված էին», այդուհանդերձ, կողմերը կարողացան միմյանց նկատմամբ զսպվածություն դրսևորել:

Չնայած առաջընթացի բացակայությանը՝ ռուսական կողմը հայտարարեց, թե «կարծում է, որ բանակցությունների առաջին օրը բավական հաջողված էր»:

Սիրիայի կառավարության պատվիրակության պնդմամբ, պետք է բաժանել ընդդիմությունը խմբերի՝ նրանք, ովքեր հետաքրքրված են «քաղաքական գործընթացներով», և նրանք, ովքեր կապ ունեն «Իսլամական պետություն» կամ «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորումների հետ:

Ընդդիմության դիրքորոշումն էլ այն էր, որ հրադադարը պետք է լինի առաջին քայլը՝ ներառելով իր մեջ նաև «նախագահ Բաշար ալ-Ասադի և իր խմբի հեռացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG