Մատչելիության հղումներ

Իգոր Դոդոն. «Ես չեմ հավատում, որ Մոլդովան մի օր կարող է անդամակցել Եվրամիությանը»


«Ես չեմ կարծում, որ Մոլդովան երբևիցե կանդամակցի Եվրամիությանը», - ռուսաստանյան RT հեռուստաընկերությանը տված հացազրույցում հայտարարել է երկրի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնը:

«Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը կենսական նշանակություն ունի Մոլդովայի համար: Եթե մենք միանանք Եվրամիությանը, չենք կարողանա լուծել երկրի միավորման հարցը, նաև կխաթարենք ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ», - նշել է Մոլդովայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG