Մատչելիության հղումներ

Պեսկով. Թրամփ-Պուտին առաջին հեռախոսազրույցի կազմակերպման բանակցություններն ընթացքի մեջ են


Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին

Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին

Պաշտոնական Կրեմլը դեռ որևէ հստակ ծրագիր չունի` կապված Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների առաջին հանդիպման հետ: Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ինչ վերաբերում է Թրամփ-Պուտին հեռախոսազրույցին,ապա դրա կազմակերպման ուղղությամբ այժմ աշխատանքներ է իրականացնում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը», - նշել է Պեսկովը` հույս հայտնելով,որ «երկու նախագահների հեռախոսազրույցը կկայանա մոտ ապագայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG