Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը հստակեցնում է՝ 2016-ին բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ


Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), արձագանքելով Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում», հստակեցնում է՝ «բանանի մենաշնորհի խնդիր չկա»:

Ըստ կոմիտեի հաղորդագրության, 2016 թվականի ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ:

«Եթե այս վիճակագրությունն ԱԺ պատգամավորի համար համոզիչ չէ, և եթե պարոն Փաշինյանը տիրապետում է մենաշնորհի գոյությունն ապացուցող տվյալների, ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում՝ համատեղ քննելու դրանք և ներկայացնելու հանրությանը: Կոմիտեն բաց է ցանկացած համագործակցության համար ու շարունակելու է հետևել բանանի և այլ ապրանքների ներկրման գործընթացի բնականոն պայմանների պահպանմանն ու կանխել ի հայտ եկած խոչընդոտները», - ասված է ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG