Մատչելիության հղումներ

ԱԻՄ-ը հայտարարում է Օհանյան, Սարգսյան, Դալլաքյան, Օսկանյան «նախընտրական համագործակցությանը միանալու» մասին


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան, արխիվ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան, արխիվ

Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱԻՄ-ը միանում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նախընտրական համագործակցությանը։

«ԱԻՄ-ը իր ղեկավար մարմնի՝ Ներկայացուցչական խորհրդի քվեարկությամբ (19 կողմ, 2 դեմ) միանում է Սեյրան Օհանյան, Արամ Սարգսյան, Վիկտոր Դալլաքյան և Վարդան Օսկանյան գործիչների անունով հանրությանը հայտնի նախընտրական համագործակցությանը։ <...> Դեմ են՝ ՆԽ անդամներ Հայկ Ավագյանն ու Վահան Լուլուկյանը։ Քվեարկությանն առայժմ չեն մասնակցել (զուտ տեխնիկական պատճառներով) Սևան Կալլոշյանը, Աիդա Վարդանյանը, Արսեն Պողոսյանը, Վրեժ Զատիկյանը և Կարո Եղնուկյանը (բանտում է)։ Նման դեպքերում հաշվի են առնվում առաջին փոխարինողների ձայները։ Արդյունքում ունենք՝ 19 կողմ և երկու դեմ։ ԱԻՄ-ը նշված համագործակցության չորրորդ կուսակցություն-գործընկերն է», - գրել է Հայրիկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG