Մատչելիության հղումներ

Գամբիայի մայրաքաղաքը սպասում է երկրի նոր առաջնորդի ժամանմանը


Գամբիայի նորընտրիր նախագահ Ադամա Բարոն
Գամբիայի նորընտրիր նախագահ Ադամա Բարոն

Գամբիայի մայրաքաղաք Բանժուլը սպասում է երկրի նոր առաջնորդի ժամանմանը, այն բանից հետո երբ Գամբիան 22 տարի ղեկավարած ավտորիտար առաջնորդ Յահյա Ջամեհը հայտարարեց, որ պատրաստ է իշխանությունը զիջել ընտրություններում հաղթանակ տարած Ադամա Բարոյին և հեռանալ, եթե իրեն անվտանգության միջազգային երաշխիքներ տրվեն։

Նորընտրիր նախագահ Ադամա Բարոն, մինչդեռ, շարունակում է մնալ հարևան Սենեգալում, որտեղ էլ տեղի է ունեցել նրա երդմնակալության և պաշտոնը ստանձնելու արարողությունը, քանի որ մինչև այս պահը վստահություն չկար, որ Յահյա Ջամեհը իսկապես կհամաձայնի վայր դնել իշխանական լծակները և կամովին հեռանալ երկրից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG