Մատչելիության հղումներ

«Չի կարելի բզկտել մեր ժողովրդին և չի կարելի մարդկանց հանել իրար դեմ». Սերժ Սարգսյան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան

«Չի կարելի բզկտել մեր ժողովրդին և չի կարելի մարդկանց հանել իրար դեմ: Մեզ պետք է միավորի մեր ընդհանուր գաղափարը, այլ ոչ թե՝ ինչ-ինչ անձնական շահեր կամ քաղաքական նկրտումներ»,- այսօր ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահը։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ բոլոր նախադրյալները կան, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ 25-ամյակը իր արդյունավետությամբ մի քանի անգամ գերազանցի առաջին 25-ամյակին։

«Եվ այս առումով, մենք ձեռնամուխ լինելով սահմանադրական բարեփոխումներին, նպատակ ունեինք մեր երկրում բարձրացնել կառավարման արդյունավետության մակարդակը: Առաջին երկու-երեք տարիները լինելու են շատ կարևոր, լինելու են շրջադարձային: Ուրախ եմ, որ ՀՀ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ձեռնամուխ է եղել համակարգային, կառուցվածքային բարեփոխումների: Մենք առանց լուրջ փոփոխությունների չենք կարողանալու ապահովել այն վիճակը, որին ձգտում է մեր ժողովուրդը, որին ձգտում ենք մենք բոլորս, և որի համար մենք պատրաստ ենք շատ բան անելու»,- նաև ասել է Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG