Մատչելիության հղումներ

Կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ


Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ
Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ

Այսօր Վարչապետ Կարեն Կարապետյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Խորհուրդը, մասնավորապես, անդրադարձել է Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում վարչական կոռուպցիայի հաղթահարման խնդիրներին:

«Վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարում կարևորել է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, հետադարձ կապի ապահովումն ու հանրային վերահսկողության բարձրացումը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ ներկայացված գաղափարի շուրջ համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ նախաձեռնել քննարկում»,- մասնավորապես, նշված է կառավարոթւյան հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG