Մատչելիության հղումներ

Մեջլիսը հավանություն տվեց սահմանադրական օրինագծին


Շաբաթ առավոտյան Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց նախագահական լիազորությունների ընդլայնման մասին սահմանադրական օրինագծին:

Դրանով վերացվում է վարչապետի պաշտոնը և նախագահը դառնում է ինչպես գործադիր իշխանության, այնպես էլ ողջ երկրի երկրի ղեկավարը՝ իրավունք ունենալով ցանկացած պահի ընտրություններ նշանակել կամ երկրում արտակարգ դրություն հայտարարել: Բացի այդ, նախագահի հրամանագրերն օրենքի ուժ են ստանալու:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 339 պատգամավոր, դեմ՝ 142-ը: Սակայն, Սահմանադրությունում ցանկացած լրամշակման ընդունման համար պահանջվում է 367 կողմ քվե: Այդ պատճառով բարեփոխումների մասին առաջարկը դրվելու է հանրաքվեի, որը տեղի կունենա ապրիլի սկզբներին:

Ընդդիմադիրները պնդում են, որ լրագրողներին, քաղաքական գործիչներին, գիտնականներին և հասարակական գործիչներին բանտեր նետած Էրդողանի լիազորությունների ընդլայնումն էլ ավելի է խորացնելու լարվածությունը Թուրքիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG