Մատչելիության հղումներ

Թրամփի երդմնակալությունն ուղեկցվում է բողոքի ցույցերով


Դոնալդ Թրամփի երդմնակալությանը զուգահեռ ընդդիմադիրները բողոքի ցույցեր են անցկացնում Սպիտակ տան մերձակա թաղամասերում, որտեղ հազարավոր ոստիկաններ են տեղակայված:

Բողոքի ցույցերն ուղեկցվում են բռնություններով ու ձերբակալություններով: Ոստիկանությունը արցունքաբեր գազ ու խլացնող նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ, երբ վերջիններս քարեր են նետել, պատուհաններ կոտրել Սպիտակ տնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:Իրավապահները հաղորդում են, որ շուրջ 100 ցուցարարներ երկաթե ձողերով ու այլ միջոցներով մեքենաներ են վնասել, գույք կոտրել ու փոքրածավալ հրդեհներ սադրել: Ըստ պաշտոնական հաղորդագրության, իրավապահների և ցուցարարների միջև բախում է արձանագրվել Թրամփի երդմնակալությունից առաջ:

Ըստ CNN-ի, այս պահի դրությամբ առնվազն 90 մարդ է ձերբակալվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG