Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ համազեկուցողները Ադրբեջանին կոչ են անում բարեփոխել դատական համակարգը


ԵԽԽՎ համազեկուցողները Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում բարեփոխել դատական համակարգը: ԵԽԽՎ դիտորդական կոմիտեի համազեկուցողներ Ստեֆան Շեննակը և Ցեզար Պրեդոն Բաքվում էին հունվարի 12-14-ը:

«Ծայրաստիճան կարևոր է թափ հաղորդել բարեփոխումների գործընթացին և շարունակել երկխոսությունը իշխանությունների հետ, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք դատական համակարգն է, ԶԼՄ-ների ազատությունը, մարդու իրավունքները, ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենսդրությունը», - ասվում է հայտարարությունում:

«Անհրաժեշտ է նաև վերանայել քրեական արդարադատության համակարգը, նախնական կալանքը և այլընտրանքային պատժամիջոցների մշակումը», - նշում են ԵԽԽՎ համազեկուցողները, ովքեր Բաքվում հանդիպումներ են ունեցել պաշտոնական անձանց՝ այդ թվում Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Նրանք եղել են նաև կալանավայրերում, այցելել ընդդիմադիր Իլգար Մամեդովին, ակտիվիստ Իլքին Ռուստամզադեին, լրագրող Սեյմուր Խազիին և հոգևորական Սաիդ Դադաշբեյլիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG