Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանն այցելել է ԼՂ մարտական դիրքերից մեկը


Պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ, այցելել է ԼՂ մարտական դիրքերից մեկը, ծանոթացել հերթապահող զինվորների ծառայության, ինչպես նաև կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետ:

Ըստ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի, բարձր գնահատելով հայ զինվորի անչափ կարևոր և պատասխանատու առաքելությունը` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին և սպայական անձնակազմին, ընդգծելով, որ հատկապես սահմանային գոտում ծառայող զինվորների խիզախության շնորհիվ է, որ պահպանվում է խաղաղությունն ու հնարավորություն է ընձեռվում արարելու և ապահովելու աստիճանական զարգացումը նաև Երևանում: Տարոն Մարգարյանը բարի ծառայություն է մաղթել նրանց և վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին:

Նշենք, որ Մարգարյանը երեկ հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, իսկ այսօր՝ ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG