Մատչելիության հղումներ

Անցած մեկ օրում շփման գծում հրադադարը խախտվել է 70 անգամ, արձակվել է 1050 կրակոց


ԼՂ ՊԲ զինծառայողը զորավարժության ժամանակ, արխիվ

ԼՂ ՊԲ զինծառայողը զորավարժության ժամանակ, արխիվ

Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1050 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գնդացիրներից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան և արևելյան հատվածներում (ավելի քան 300 կրակոց):

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG