Մատչելիության հղումներ

Օբաման մտադիր է որոշ ժամանակ հանգստանալ, բայց կպաշտպանի «հիմնական արժեքները»


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը իր վերջին ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 18-ը հունվարի, 2016թ․
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը իր վերջին ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 18-ը հունվարի, 2016թ․

Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնից վաղը հեռացող Բարաք Օբաման մտադիր է որոշ ժամանակ հանգստանալ, գիրք գրել և իր հաջորդին չխանգարել կառավարել, սակայն կան թեմաներ, որոնց մասին չի տատանվի հրապարակավ խոսել: Դա, ինչպես Օբաման հայտարարել է երեկ՝ ամերիկյան պետության ղեկավարի պաշտոնում իր վերջին ասուլիսի ժամանակ, տեղի կունենա այն դեպքերում, երբ, իր կարծիքով, վտանգված կլինեն «մեր հիմնական արժեքները»:

Որպես օրինակներ նա նշել է քվեարկության նոր խոչընդոտները, «տարակարծությունը կամ մամուլը լռեցնելու ինստիտուցիոնալ ջանքերը» և Ամերիկա մանուկ հասակում տեղափոխված չփաստաթղթավորված անձանց արտաքսելու որևէ քայլ:

Օբաման հայտնել է, որ վաղը ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո ընտանիքի հետ մեկնելու է Փալմ Սփրինգս, Կալիֆորնիա նահանգ:

Այդուհանդերձ, Օբամաները կշարունակեն ապրել մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ Միացյալ Նահանգների առաջին սևամորթ նախագահի դուստր Սաշան ավարտելու է ավագ դպրոցը: Մյուս դուստրը՝ Մալիան, ընդունվել է Հարվարդի համալսարան, ուր կսկսի հաճախել աշնանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG