Մատչելիության հղումներ

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

Ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի, այցի շրջանակում նախատեսվում է Տարոն Մարգարյանի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքների ու շրջանների հետ Երևանի վարչական շրջանների համագործակցության արդյունքներն ու առաջիկա ծրագրերը:

Այցի շրջանակում նախատեսված են նաև պատվիրակության անդամների աշխատանքային այցելություններ Ստեփանակերտի կրթամշակութային, բժշկական հաստատություններ, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարների հանդիպումներ՝ Արցախի գործընկեր շրջանների ու համայնքների ղեկավարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG