Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը հույս ունի փետրվարին հանդիպել Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հավատալով, որ նոր վարչակազմը կշարունակի Ուկրաինային աջակցության քաղաքականությունը: Այդ մասին Պետրո Պորոշենկոն հայտնել է The Wall Street Journal-ին՝ ավելացնելով, որ հաջորդ ամիս ծրագրավորում է այցելել Վաշինգտոն:

Պորոշենկոն հարցազրույցում ասել է, որ հարգելով ամերիկացի ընտրողների իրավունքը՝ պատրաստ է «աշխատել յուրաքանչյուր առաջնորդի հետ»:

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե դրանց վերացումը «վտանգավոր կլինի Արևմուտքի անվտանգության համար»:

Հիշեցնենք՝ վաղը տեղի կունենա ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG