Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին


Լուսանկարը՝ ՊՆ-ի

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասյօր ՊՆ վարչական համալիրում ընդունել է Եվրոպական Միության արտաքին հարցերով ծառայության համընդհանուր անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչ Կլարա Գանսլանդտին և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն:

ՊՆ-ի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ողջունել է Երևանում մեկնարկող ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության դասընթացների շրջանավարտների համաժողովի անցկացումը: Քննարկվել են նաև անվտանգության և պաշտպանության բնագավառում Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր:

Այսօր իսկ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Երևանում մեկնարկած՝ ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության դասընթացների շրջանավարտների համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Էտվիդաս Բայարունասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG