Մատչելիության հղումներ

Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի փաստով քրգործ է հարուցվել


Օդանավեր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Օդանավեր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հունվարի 16-ին Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները:

«Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 16-ին Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ուղևորը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մոտ 35 րոպե ծեծի ենթարկելու սպառնալիքով հայհոյանքներ է հնչեցրել բորտուղեկցորդների հասցեին, չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին՝ խախտելով հասարակական կարգը», - ասված է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»), որն ստացվել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում: Պարզվել է, որ ուղևորը Ռուսաստանի քաղաքացի է, ազգությամբ հայ, իսկ դեպքը տեղի է ունեցել ռուսական ավիաընկերության կողմից իրականացված չվերթի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG