Մատչելիության հղումներ

Սնոուդենի՝ Ռուսաստանում բնակվելու թույլտվության ժամկետը երկարաձգվել է


Էդուարդ Սնոուդեն, սեպտեմբեր, 2016թ․

Էդուարդ Սնոուդեն, սեպտեմբեր, 2016թ․

Ռուսաստանը երկարաձգել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի՝ երկրում բնակվելու թույլտվության ժամկետը:

«Սնոուդենի՝ Ռուսաստանում բնակվելու իրավունքը երկարաձգվել է ևս մի քանի տարով», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

Էդուարդ Սնոուդենը 2013 թվականին գաղտնազերծել էր Միացյալ Նահանգների հետախուզական գաղտնի տեղեկությունների արխիվները՝ բացահայտելով մոտավորապես 1․5 միլիոն փաստաթուղթ: Նա հեռացել էր ԱՄՆ-ից և ապաստան խնդրել Ռուսաստանում: Մոսկվան մերժել էր նրան ԱՄՆ-ին արտահանձնելու Վաշինգտոնի դիմումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG