Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մինչև 17-րդ կմ-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG