Մատչելիության հղումներ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցություններից հետո հայտարարել է, թե չի բացառվում, որ Քիշինևը հրաժարվի Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրից:

Դոդոնի խոսքերով, դա կարող է տեղի ունենալ, երբ հաջորդ խորհրդարանական ընտրություններին հաղթի սոցիալիստների կուսակցությունը:

Դոդոնը, ով մշտապես դեմ է հանդես եկել երկրի՝ Բրյուսելի հետ մերձեցմանը, պնդում է, թե ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը Մոլդովային որևէ օգուտ չի բերել՝ «երկիրը կորցրել է ռուսական շուկան, մոլդովական արտահանումը դեպի ԵՄ երկրներ կրճատվել է»:

Մոլդովան Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրել է 2014 թվականին: Մոսկվան որպես պատասխան քայլ մի շարք պատժամիջոցներ է սահմանել Մոլդովայի դեմ՝ մասնավորապես սահմանել մաքսային նոր սակագներ և հրաժարվել մոլդովական մի շարք ապրանքատեսակներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG