Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը քննադատել է «Գազպրոմի» հետ պայմանագիրը


Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կարծիքով «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի հետ վրացական կառավարության կնքած համաձայնագիրը վնասում է երկրի շահերին: Նախագահի խոսքերն է մեջբերել նրա խոսնակ Էկա Միշվելաձեն։

Ավելի վաղ՝ ամիսներ տևած բանակցությունների արդյունքում վրացական կառավարությունը համաձայնել էր ընդունել «Գազպրոմ»-ի առաջարկը դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց վճարումը ստանալ փողով, այլ ոչ թե գազով:

«Այդ պայմանագիրը վատթարացնում է երկրի էներգասեկտորը, վնասում Վրաստանի տնտեսական և քաղաքական շահերը: Արդյունքում մենք ստացանք վատթարացած վիճակ տարբեր ուղղություններով, ինչը ապագայում կարող է մի շարք խնդիրների հանգեցնել», - հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակը՝ ընդգծելով, որ «Գազպրոմ»-ի թեման Վրաստանի համար ավելին է, քան պարզապես բիզնեսը:

«Դա վերաբերում է անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը, աշխարհաքաղաքականությանը և միայն հետո՝ տնտեսությանը», - նշել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG