Մատչելիության հղումներ

Գերմանիայի ՍԴ-ը մերժեց աջ ծայրահեղական կուսակցության արգելքի պահանջով հայցը


Բրանդենբուրգյան դարպասները Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, արխիվ

Գերմանիայի դաշնային Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրը մերժել է հայցը աջ ծայրահեղական Գերմանիայի ազգային դեմոկրատական կուսակցության արգելքի մասին:

Չնայած կուսակցության գաղափարախոսությունը հակասում է գերմանական Սահմանադրության արժեքային համակարգին, այդուհանդերձ, կուսակցությունը Գերմանիայում ժողովրդավարությունը վնասելու ներուժ չունի, հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեն՝ հրապարակելով դատավճիռը: Նրա խոսքով՝ «չկան համոզիչ ապացույցներ առ այն, որր կուսակցության գործունեությունը կարող է հաջողություններ ունենալ»:

Աջ ծայրահեղական կուսակցության գործունեությունն արգելելու պահանջով հայց էր ներկայացրել Բունդեսրաթը՝ գերմանական դաշնային հողերի ներկայացուցչությունը 2013 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG