Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մերժել է Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ պատժամիջոցների վերացում՝ միջուկային զինանոցի կրճատման դիմաց: Այդ մասին Նյու Յորքում լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ցանկություն ունի զրուցել Միացյալ Նահանգների հետ միջուկային զինաթափման մասին, սակայն ոչ պատժամիջոցների վերացման շրջանակում:

«Պատժամիջոցները երկխոսության թեմա չեն», - հայտարարել է Ռյաբկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG