Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ ՊԲ զինծառայող է վիրավորվել՝ զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում


ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծում, արխիվ

Հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 680 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է հաղորդագրությունում:

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հայտնում է նաև, որ երեկ ժամը 23:55-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Գուրգեն Հարությունի Սարգսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG