Մատչելիության հղումներ

Նախորդ տարվա վերջին եռամսյակում գերակշռել են թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպքերը. ՊԵԿ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ 2016 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին բացահայտվել է մաքսային կանոնների խախտման 46 դեպք:

«Բացահայտումների վիճակագրությունը փաստում է, որ նախորդ տարվա վերջին եռամսյակում ևս գերակշռել են տարբեր տեսակի թմրանյութերի և հոգեմետ դեղերի ապօրինի տեղափոխման փորձերը. արձանագրված 11 այդպիսի դեպքով քաղաքացիները մաքսային հսկողությունը շրջանցելու նպատակով կիրառել են տարբեր հնարքներ` հիմնականում նախապատվությունը տալով փոստային առաքանիների ուղուն», - ասված է հաղորդագրությունում:

ՊԵԿ-ը նաև նշում է, որ կանխվել է օրինախախտ ճանապարհով Վրաստանից Հայաստան դեղորայքի ներկրման մի քանի փորձ, բացի այդ, այս ամիսներին փորձ է արվել մաքսային կանոնների խախտմամբ երկիր տեղափոխել տարբեր մոդելի 267 բջջային հեռախոս, ինչպես նաև սննդամթերք, զարդեր, բժշկական սարքավորումներ և այլն:

Արձանագրվել են նաև ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և մաքսային կանոնների խախտման այլ փորձեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG