Մատչելիության հղումներ

ՔԿ. Հարուցվել է քրեական գործ երեք երիտասարդների մահվան դեպքով


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ երեք երիտասարդների մահվան դեպքի առթիվ։

«Հունվարի 15-ին՝ ժամը 09։25-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Նազարբեկյան 22 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակից իրենց մոտ է տեղափոխվել նշված շենքի բնակիչ, 1994 թվականին ծնված Գարիկ Ստեփանյանի դին։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ ավտոտնակում, հայտնաբերվել է ևս երկու երիտասարդի դի. մեկը՝ ավտոտնակում կայանված ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին, մյուսը՝ մեքենայի աջ կողմում, հատակին։ Դիակների զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ կոմիտեի, քննությամբ պարզվել է, որ ավտոտնակում հայտնաբերված երկու տուժողները եղբայրներ են՝ 25 և 23 տարեկան Արթուր և Արտյոմ Սարկիսովները։

Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու կամ ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելը)։

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեք երիտասարդների մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG